Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կռատուկը` որպես դեղամիջոց

Կռատուկը` որպես դեղամիջոց
23.05.2012 | 05:15

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող, վառ ծիրանագույն ծաղիկներով, մինչև 1,5 մ բարձրությամբ կռատուկը (նաև կռոթնի, խաբշուկ), որն աճում է ճամփեզրերին, արոտավայրերում, բանջարանոցների ցանկապատերի մոտ, ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է հնուց: Դեղաբույսի արմատների և տերևների մեջ եղած պրոտեինը, ինսուլինը, եթերայուղերը, դաբաղանյութերը, C վիտամինը, պալմիտինաթթուն, իսկ սերմերում եղած ճարպայուղն ու գլիկոզիդ արկտին բուժում են ուռուցքները, այտուցները, արյունազեղումները, վեներական հիվանդությունները, չեզոքացնում թունավոր միջատների և օձերի խայթոցներից օրգանիզմ թափանցած թույները:

Բույսի արմատներն ու տերևները (և՛ թարմ, և՛ չորացրած վիճակում) օգտագործում են նաև շաքարախտի, հոդացավերի, էկզեմայի, մաշկային պալարախտի, գեղձախտի, կանացի և աղեստամոքսային տրակտի մի շարք հիվանդությունների բուժման համար: Բույսի տերևների մեջ եղած լորձանյութը կանխում է մազաթափությունն ու բուժում չլավացող վերքերը: Ժողովրդական բժշկագիտության մեջ նշվել է նաև, որ կռատուկն ունի «արյունը մաքրող» հատկություն:

Կիրառման եղանակները

Արմատից թուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում: Այն ընդունել օրը 4 անգամ` ուտելուց առաջ` 1 ճաշի գդալ:
Արմատից եփուկ պատրաստելու համար 15 գրամ չոր հումքը 20 րոպե եռացնել 200 մլ ջրում: Հովանալուց հետո քամել: Ընդունել օրը 3-4 անգամ` մեկական ճաշի գդալ:
Սերմերից եփուկ պատրաստելու համար 20 գրամ հումքը 20 րոպե եռացնել 200 մլ ջրում: Այն ըմպել միանվագ` որպես լուծողական:
Արմատից քսուք պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եփել մինչև ծավալի կիսվելը, որից հետո ավելացնել 100 գ խոզաճարպ: Զանգվածը 1 ժամ տաք ջեռոցում պահելուց հետո հանել: Օգտագործել մազաթափության ժամանակ: Կամ` 4 ճաշի գդալ արմատը 4 բաժակ ջրում եփել մինչև թանձրանալը: Եփուկի մեկ մասը խառնել 4 մաս կարագի հետ: Ստացված զանգվածը, որպես սպեղանի օգտագործել այրվածքների և չբուժվող վերքերի ժամանակ:
Նշենք, որ բույսի արմատները կիրառվում են նաև կոսմետիկայում, իսկ սերմերից ստացված յուղը` օճառի և սոսնձի արտադրության մեջ: Բույսի տերևներից ստացված նյութը օգտագործվում է նաև ներկարարության ոլորտում:


Կազմեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 9721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ